Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ազատել խոշոր ընկերությունները պարտադիր անկախ աուդիտից

23.04.2014, 17:58
Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի նիստում հավանություն տվեց «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխությունների կատարման օրինագծին, որին համապատասխան` խոշոր ընկերություններն ազատվում են տարեկան ֆինանսական հաշվետվության պարտադիր անկախ աուդիտից։
Հայաստանի կառավարությունն առաջարկում է ազատել խոշոր ընկերությունները պարտադիր անկախ աուդիտից

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի նիստում հավանություն տվեց «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխությունների կատարման օրինագծին, որին համապատասխան` խոշոր ընկերություններն ազատվում են տարեկան ֆինանսական հաշվետվության պարտադիր անկախ աուդիտից։

Գործող օրենքի համաձայն` խոշոր ընկերությունները (ավելի քան 1 մլրդ դրամի հասույթ կամ ակտիվներ ունեցող ընկերություններ) պետք է ներկայացնեն ընթացիկ տարվա անկախ աուդիտորական եզրակացություն մինչև հաջորդ տարվա հուլիսի 1–ը։ Հակառակ դեպքում նրանք զրկվում են պետգնումների տենդերների մասնակցությունից։

Այս դրույթը գործում էր Հայաստանում 2011 թվականից։ -0-