Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում ընթացիկ տարվա երկու ամսում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8,8% –ով՝ մինչև 1,6 մլրդ կՎտ․ժ

08.04.2025, 16:02
2025թ․–ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 642.3 միլիոն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը 8.8%-ով ավել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ
Հայաստանում ընթացիկ տարվա երկու ամսում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8,8% –ով՝ մինչև 1,6 մլրդ կՎտ․ժ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 642.3 միլիոն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը 8.8%-ով ավել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ մասնաբաժինը՝ 36.3%, բաժին է ընկնում ՋԷԿ-երին. արտադրման ծավալը կազմել է 733.4 միլիոն կՎտ.ժ, աճը՝ 11.6%-ով։ Հայկական ԱԷԿ-ի բաժինը կազմում է 35.8%՝ 625.7 միլիոն կՎտ.ժ (աճ՝ 2.3%), իսկ ՀԷԿ-երինը՝ 18.4%՝ 192.0 միլիոն կՎտ.ժ (աճ՝ 70.9%)։

Արևային կայանները (մասնաբաժին՝ 9.5%) երկու ամսում արտադրել են 78.9 միլիոն կՎտ.ժ էլեկտրաէներգիա (աճ՝ 86.7%), իսկ հողմային էլեկտրակայանները (մասնաբաժին՝ 0.02%)՝ 0.4 միլիոն կՎտ.ժ (նվազում՝ 75.3%)։

2023 թվականից սկսած՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մեջ ներառվում են նաև էներգիայի այն ծավալները, որոնք արտադրվել են ինքնավար էներգաարտադրողների կողմից՝ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի շրջանակում։