Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին գրանցված 8,3% տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասելիքները

19.10.2012, 19:30
Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,3% տնտեսական ակտիվություն է արձանագրվել, ինչը գերազանցել է բոլոր սպասելիքները, ուրբաթ տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով հոկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի արդյունքները:
Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին գրանցված 8,3% տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասելիքները
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,3% տնտեսական ակտիվություն է արձանագրվել, ինչը գերազանցել է բոլոր սպասելիքները, ուրբաթ տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով հոկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի արդյունքները:

«Տարվա անցած 8 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության աճը գերազանցել է ակնկալիքները` պայմանավորված առավելապես արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով` համապատասխանաբար 13.2% և 10.8%: Շինարարության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերը հիմնականում համահունչ են եղել կանխատեսումներին՝ կազմելով համապատասխանաբար 1.9% և 5.6%»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012 թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 11.4%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 3.6%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 8.4%-ով:

2012 թ. երրորդ եռամսյակի արդյունքների գնահատումներով կպահպանվեն մասնավոր սպառման աճի բարձր տեմպերը՝ 7.8%, իսկ մասնավոր ներդրումների նվազման տեմպերը գնալով կդանդաղեն՝ 3.8%: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող, ինչը որոշ չափով կչեզոքացնի մասնավոր սպառման գնաճային ազդեցությունը: --0-