Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

ԿԲ–ն հերքեց երկրում տնտեսական անկայունության մասին լուրերը

08.02.2019, 13:19
Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է  փոխարժեքը ռեպրեսիվ մեթոդներով պահելու և երկրում տնտեսական անկայունության մասին լուրերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։
ԿԲ–ն հերքեց երկրում տնտեսական անկայունության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է փոխարժեքը ռեպրեսիվ մեթոդներով պահելու և երկրում տնտեսական անկայունության մասին լուրերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։

Հայկական ԶԼՄ–ներն ուրբաթ սեփական աղբյուրների հղումով գրել էր, թե իբր «նախօրեին հայկական դրամի հերթական արժեզրկում է տեղի ունեցել, իսկ ԿԲ–ն պահում է փոխարժեքը ռեպրեսիվ մեթոդներով` թույլ չտալով բանկերին դոլարներ գրել, նույնիսկ անհրաժեշտության դեպքում»։

Բացի այդ, թերթերն անդրադաձել են նոր սերնդի դրամանիշերի թողարկման հարցին` համարելով դա երկրում տնտեսական անկայունության վկայություն։

«ԶԼՄ–ների հրապարակումները հիմնվում են իրականությանը չհամապատասխանող ենթադրությունների վրա»,– ասաց Բերբերյանը։

Նա նաև նշեց, որ «լրատվամիջոցի՝ ԿԲ-ին «մոտ կանգնած աղբյուրներին» և լրատվամիջոցի աշխատակիցներին ի գիտութուն հայտնում եմ, որ ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիաների մասին տեղեկատվությանը կարող են ծանոթանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից, և մոտ «կանգնած աղբյուրներին» վստահելու փոխարեն կարող են չզլանալ և ուսումնասիրել կայքում առկա տեղեկատվությունը ինտերվենցիաների մասին»։

Ինչ վերաբերում է նոր սերնդի թղթադրաների թողարկմանը, ապա, նրա խոսքով, ԶԼՄ–ների արած եզրակացությունն առ այն, թե դա վկայում է երկրի տնտեսական անկայունության մասին, պարզապես զավեշտալի է։

«Եվս մեկ անգամ հորդորում և խնդրում ենք լրատվամիջոցներին․ ՀՀ ֆինանսական կայունությանը առնչվող չճշտված, ենթադրությունների և սեփական վերլուծությունների հիման վրա հրապարակումներ կատարելուց առաջ կամ դիմել ԿԲ պարզաբանումների համար, կամ գոնե վերլուծել, թե ինչ ուղերձ և սպասումներ է տալու իրենց հրապարակումը հանրությանը»,– ասաց Բերբերյանը։

ԿԲ տվյալներով, Հայաստանում դոլարի փոխարժեքը 2019 թվականի սկզբից հիմնականում աճի միտում է դրսևորել։ Այսպես, հունվարի 8–ին հանրապետությունում դոլարի փոխարժեքը կազմել է 484.37 դրամ, իսկ արդեն փետրվարի 7–ին հասել է 488.69 դրամի։ -0-