Խաղողի բերքը Հայաստանում 2013թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել է շուրջ 152 հազար տոննա. Գյուղնախարարություն
30.09.2013,
18:21
Խաղողի բերքը Հայաստանում 2013 թվականի սեպտեմբերի 30–ին կազմել է շուրջ 152 հազար տոննա, երկուշաբթի հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Խաղողի բերքը Հայաստանում 2013 թվականի սեպտեմբերի 30–ին կազմել է շուրջ 152 հազար տոննա, երկուշաբթի հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
«Խաղողի բերքը 2012 թվականին կազմել էր 241.4 հազար տոննա, և, կարծում ենք, որ այս տարի այդ ցուցանիշը կգերազանցվի»,– ասաց նա։
2012 թվականին խաղողի մթերման ծավալը կազմել էր 156.600 տոննա, իսկ այս տարվա սեպտեմբերի 27–ի դրությամբ` 92.193 տոննա։
Գալստյանը միաժամանակ նշեց, որ այս տարի խաղողի մթերման գինը կազմում է 145 դրամ մեկ կիլոգրամի դիմաց` 2012 թվականի 142.1 դրամի դիմաց ($1 – 405,06 դրամ)։-0-