Ռուսաստանը կարող է Հայաստանի համար «կանաչ միջանցք» բացել «Վերին Լարս» հսկիչ անցակետում. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
26.11.2014,
16:12
Ռուսաստանը կարող է Հայաստանի համար «կանաչ միջանցք» բացել «Վերին Լարս» հսկիչ անցակետում, չորեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի վարչության պետ Գագիկ Քոչարյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած` ԵՏՄ–ի շրջանակում արտահանմանը նվիրված քննարկումների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը կարող է Հայաստանի համար «կանաչ միջանցք» բացել «Վերին Լարս» հսկիչ անցակետում, չորեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի վարչության պետ Գագիկ Քոչարյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած` ԵՏՄ–ի շրջանակում արտահանմանը նվիրված քննարկումների ժամանակ։
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերում։
«Հայաստանին «կանաչ միջանցք» տրամադրելու հարցը ռուսական կողմի հետո քննարկում են ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները», – ասաց Քոչարյանը։
Նրա խոսքերով` Հայաստանի` ԵՏՄ–ին միանալուց հետո երկրների միջև գործող մաքսային համաձայնագրերում կարելի է անհրաժեշտ ուղղումներ կատարել։
Նա նշեց, որ փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև հսկիչ անցակետերով հայկական ապրանքների արտոնյալ տեղաշարժի կազմակերպման հարցերի վրա, քանի որ Հայաստանին` որպես ԵՏՄ–ի անդամի, չի պահանջվի բեռների մաքսային ձևակերպում իրականացնել։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ այս պահին հայ ձեռներեցները ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով բարդություններ են ունենում «Վերին Լարս» հսկիչ անցակետով անցնելիս։
«Քանի որ Թուրքիան չի միացել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, նա էականորեն ավելացրել է Ռուսաստան արտադրանքի արտահանման ծավալները` մեծ մասամբ ցամաքային ճանապարհով, ինչը հանգեցրել է որոշակի ձգձգումների «Վերին Լարս» հսկիչ անցակետում», – ասաց Ղազարյանը։
Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող` Հայաստանի շրջափակման պատճառով արտաքին աշխարհի հետ երկիրը կապող միակ ցամաքային ուղին անցնում է Վրաստանի տարածքով և մասամբ Իրանի տարածքով։–0–