Հայաստանը տնտեսության վրա բացասական արտաքին ազդեցության պայմաններում պետք է ավելի լավ աշխատի Իրանի և Վրաստանի հետ. Մակարյան
15.04.2015,
20:15
Հայաստանը տնտեսության վրա բացասական արտաքին ազդեցության պայմաններում պետք է ավելի լավ աշխատի Իրանի և Վրաստանի հետ, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը տնտեսության վրա բացասական արտաքին ազդեցության պայմաններում պետք է ավելի լավ աշխատի Իրանի և Վրաստանի հետ, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։
«Տնտեսության վրա ազդեցության արտաքին գործոններ միշտ կան, դրանք նման են կլիմայական պայմանների, բայց այնքան էլ կանխատեսելի չեն` այստեղ շաբաթների, ամիսների, տարիների զարգացման դինամիկա է»,– ասաց Մակարյանը։
Ըստ նրա` Հայաստանը փորձում է ազատական տնտեսություն պահպանել որքանով հնարավոր է, բայց միաժամանակ անհրաժեշտ է ճիշտ օգտագործել դրա ներուժը։
«Անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքն այլ երկրների, օրինակ, Իրանի և Վրաստանի հետ, որով մենք կարող ենք դուրս գալ Եվրոպա»,– նշեց Մակարյանը։
Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար–փետրվարին կազմել է 29.6 մլն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 18.5 տոկոսով, իսկ Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում հասել է 25.4 մլն դոլարի` ավելանալով 52.8 տոկոսով։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար–փետրվարին կազմել է մոտ 592.4 մլն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 27.7 տոկոսով։ -0-