Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՌԴ նախագահն օրենք է ստորագրել նավթամթերքի մատակարարման ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

23.11.2020, 19:05

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության վավերացման մասին» դաշնային օրենքը, հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Դաշնային օրենքն ընդունվել էր Պետական Դումայի կողմից 2020թ.-ի նոյեմբերին և հավանության արժաանացել Դաշնային Խորհրդի կողմից 2020.թ-ի նոյեմբերի 18-ին:

Արձանագրությամբ նախատեսվում է նավթային խեժ դեպի Հայաստանի Հանրապետություն մատակարարումը առանց արտահանման մաքսատուրքերի գանձման:

Արձանագրությունը ենթակա է վավերացման` համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» Դաշնային օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի: - 0-