Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ. բոլոր կոնյակներն իզոտոպային լաբորատոր փորձաքննություն են անցնում. Պապոյան

22.08.2024, 14:27
Էկոնոմիկայի նախարարը նշում է, որ Ռուսաստանում չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել առանց ռուսական իզոտոպային փորձաքննություն անցնելու
Մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ. բոլոր կոնյակներն իզոտոպային լաբորատոր փորձաքննություն են անցնում. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայկական կոնյակի որակի հետ կապված հարցերը պարզապես հարցեր չեն, որոնք պետք է վերաբերեն որևէ երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում դրանց վաճառվել կամ չվաճառվելուն։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանում բողոքի ալիք էր բարձրացել խանութներում վաճառվող հայկական կոնյակի որակից, նմուշներում խախտումներ էին հայտնաբերվել։

Պապոյանը նշում է, որ Հայաստանում չկա իզոտոպային լաբորատորիա, սակայն նախատեսվում է 2025 թվականին գնալ դրա ստեղծման ճանապարհով։

«Եթե ՀՀ-ից կոնյակի սպիրտ արտահանվի, այն կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ, որ, օրինակ, շվեցարական իզոտոպային լաբորատորիայում կոնյակն անցել է փորձաքննություն և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված կոնյակի սպիրտ է»,- ընդգծում է նա։

Պապոյանի համոզմամբ՝ Ռուսաստանում չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել առանց ռուսական իզոտոպային փորձաքննություն անցնելու։

«Մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է Ռուսաստան։ Այժմ մեր բոլոր կոնյակները, առանց բացառության, Ռուսաստանում իզոտոպային լաբորատոր փորձաքննություն են անցնում»,- հայտնեց նա։

Լրագրողների հարցին, թե արդյոք այս ամենում քաղաքական միտում տեսնում է, նախարարը պատասխանեց.

«Ես էկոնոմիկայի նախարարն եմ, իմ լիազորությունների շրջանակում պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի իմ նշած խնդիրները հենց այս մակարդակում լուծվեն»։