Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Դիտարկվել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության նախագծի ֆինանսավորման առաջին հայտը

25.07.2024, 12:32
ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների համագործակցային մասնակցությունը վերաբերում է տեխնոլոգիական սարքավորումների մատակարարմանը
Դիտարկվել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության նախագծի ֆինանսավորման առաջին հայտը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Դիտարկվել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության նախագծի ֆինանսավորման առաջին հայտը։ Այս մասին հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյուաբերական համալիրի Կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը։

Հայտը ստացվել է «Գազպրոմբանկ»-ից և վերաբերում է ռուսական «Титан Полимер» ն ընկերության նախագծին։

ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների համագործակցային մասնակցությունը վերաբերում է տեխնոլոգիական սարքավորումների մատակարարմանը։ 

«Նախագիծը թույլ կտա հաստատել համագործակցություն միության երկրների միջև տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման հարցում, օրինակ` էլեկտրատեխնիկական, կաթսայատների և հակահրդեհային սարքավորումների մասիով։ Դրա իրականացման արդյունքում քիմիական ոլորտում կստեղծվի ժամանակակից, ներմուծմանը փոխարինող համալիր»,- նշել է Բարսեղյանը։