Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵԱՏՄ–ի շրջանակում առևտրի ծավալը 8 ամսուսմ աճել է գրեթե 9%–ով․ նախարա

16.11.2023, 11:37
Այս տարվա ութ ամիսներին, [նախորդ տարվա] նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրն աճել է գրեթե 9 տոկոսով՝ հասնելով գրեթե 4,5 տրիլիոն ռուբլու
ԵԱՏՄ–ի շրջանակում առևտրի ծավալը 8 ամսուսմ աճել է գրեթե 9%–ով․ նախարա
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է գրեթե 9%-ով՝ հասնելով մոտ 4,5 տրլն ռուբլու։ Այս մասին Եվրասիական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս տարվա ութ ամիսներին, [նախորդ տարվա] նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրն աճել է գրեթե 9 տոկոսով՝ հասնելով գրեթե 4,5 տրիլիոն ռուբլու», - ասել է նա։

Բացի այդ, ըստ Վոլվաչի, միության երկրների ՀՆԱ-ն այս տարվա ինն ամիսների ընթացքում աճել է 3%-ով՝ չնայած Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցային ճնշմանը։ Որոշ զարգացած երկրների համար, նշել է նա, նման թվերն արդեն անհասանելի են։

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի տեղակալը հայտնել է, որ այժմ ԵԱՏՄ-ի շրջանակում ապրանքների ամբողջ առևտրի ավելի քան 90%-ը սպասարկվում է ազգային արժույթով։
Հիմա ԵԱՏՄ-ն բաղկացած է հինգ պետություններից՝ Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան և Ղրղըզստան։–0–