ԵԱԶԲ–ն ակնկալում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազեցում
04.11.2024,
10:48
Եվրասիական զարգացման բանկը, հաշվի առնելով գնաճի կայուն մակարդակը ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից ցածր դիրքում (4±1,5%), դեկտեմբերին ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), հաշվի առնելով գնաճի կայուն մակարդակը ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից ցածր դիրքում (4±1,5%), դեկտեմբերին ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցում։
«ՀՀ ԿԲ–ն հոկտեմբերի 29–ի նիստի ժամանակ 0,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7,25%։ Որոշումն ընդունվել է թույլ գնաճային ֆոնի պայմաններում, որը պայմանավորված է ապրանքների և հումքի միջազգային գների անկմամբ, աշխատավարձերի աճի դանդաղմամբ և գնաճային սպասումներով։ Սպառողական գների աճը սեպտեմբերին կազմել է 0,6% օգոստոսին գրանցված 1,3%–ից հետո»,- ասվում է ԵԶԲ-ի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։
Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 12-րդ անընդմեջ նվազեցումն է՝ սկսած նախորդ տարվա հունիսից, երբ տոկոսադրույքը 10,5% էր, իսկ այս տարվա սկզբից յոթերորդն էր (հունվարին՝ 8,75%)։