ԵԶԲ–ն տրամադրել է 26մլն դոլար Հրազդանի ՋԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման համար
04.07.2023,
14:37
Եվրասիական զարգացման բանկը 26մլն դոլար կհատկացնի Հրազդանի ՋԷԿ–ի բազայի վրա նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրը ստորագրվել է H Energy Solutions («Տաշիր» ընկերությունների խումբ) ընկերության հետ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 26մլն դոլար կհատկացնի Հրազդանի ՋԷԿ–ի բազայի վրա նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրը ստորագրվել է H Energy Solutions («Տաշիր» ընկերությունների խումբ) ընկերության հետ, նշվում է ԵԶԲ–ի կայքում։
Էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ, ինչը թույլ կտա արտադրել տարեկան մոտ 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Շինարարության շրջանակում կօգտագործվի բարձր արդյունավետություն ունեցող ժամանակակից սարքավորում, որը համապատասխանում է միջազգային բնապահպանական չափանիշներին։
Նախագծի շրջանակում արտադրվող էլեկտրաէներգիան կմատակարարվի ինչպես Հայաստանի էլեկտրաէներգիայի ազատ, մրցակցային շուկա, այնպես էլ արտահանման։ Նախագծի իրականացումը թույլ կտա ուժեղացնել ՀՀ–ում գեներացման դիվերսիֆիկացումն ու ավելացնել դրա արդյունավետությունը։
Բլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2024թ.–ի կեսին։
Սա «Տաշիր» ընկերությունների խմբի և ԵԶԲ–ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող երկրորդ նախագիծն է էներգետիկ անվտանգության բարձրացման ոլորտում։ 2022թ.–ի օգոստոսին ձեռք է բերվել պայմանավորվածություն բանկի կողմից ենթակառուցվածքի արդիականացման և հաշվիչ սարքերի արտադրության ֆինանսավորման մասին կառավարման և հաշվարկների ավտոմատացված համակարգերի միջազգային չափանիշների ներդրման ծրագրի շրջանակում։ Այդ նպատակով վարկային պայմանագրի շրջանակում ԵԶԲ–ն տրամադրում է 30մլն դոլար։ Նախագծի շրջանակում իրականացվում է նաև Երևանի տարածքում էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման սարքերի արտադրության ընդլայնում։
2022–2026թթ.–ի ռազմավարության իրականացման շրջանակում ԵԶԲ–ն հատուկ ուշադրություն է դարձնում փոքր տնտեսություններ ունեցող երկրներին։ Բանկում Հայաստանի անդամակցության ընթացքում, 2009թ.–ից, այստեղ իրականացվել է մոտ 508մլն դոլարի 24 նախագիծ, որոնցից 6–ը` 126մլն դոլարի 2022 և 2023թթ.–ին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսական ոլորտը։
ԵԶԲ–ի մասին
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում Եվրասիական տարածքում։ Ավելի քան 17 տարի ԵԶԲ–ն աջակցում է մասնակից երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան , Ղրղըզստան, Ռուսաստան և Տաջիկստան) տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, համակողմանի զարգացմանը։
ԵԶԲ–ն կանոնադրական կապիտալը կազմում է 7մլրդ դոլար։ ԵԶԲ–ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը կազմում են ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում։ Բանկն իր գործունեության մեջ ղեկավարվում է ՄԱԿ–ի կայուն զարգացման ոլորտի թիրախներով և ESG սկզբունքներով։–0–