Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում 2022թ․–ին գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ երկրների շրջանում

08.12.2023, 17:37
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2022 թվականին կազմել է 541 դոլար, իսկ ամենաբարձրը՝ Ղազախստանում (673 դոլար), ամենացածրը՝ Ղրղըզստանում (316 դոլար)
Հայաստանում 2022թ․–ին գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ երկրների շրջանում
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2022թ.–ին։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած ԵԱՏՄ 2023 թվականի վիճակագրական ամենամյա զեկույցի տվյալները։

Այսպես, Հայաստանում անցյալ տարի, Աշխատանքի միջազգային կազմակերպության չափանիշներին համապատասխան, գործազրկության մակարդակը կազմել է 13,4%, Ղազախստանում և Ղրղըզստանում` 4,9-ական տոկոս, Ռուսաստանում` 3,9%, Բելառուսում` 3,6%:

Միևնույն ժամանակ, միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2022 թվականին կազմել է 541 դոլար, իսկ ամենաբարձրը՝ Ղազախստանում (673 դոլար), ամենացածրը՝ Ղրղըզստանում (316 դոլար):

2023 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետը հայտարարեց երկրում աշխատատեղերի ռեկորդային աճի մասին՝ ավելի քան 730 հազար։

Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը, հաշվարկված միջին գծով, 2022 թվականի արդյունքում կազմել է 24,8%՝ նախորդ տարվա 26,5%-ի համեմատ՝ նվազելով 1,7 տոկոսային կետով։
Ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կկազմի 12,3 տոկոս։-0-