Ա. Ուլյուկաև. Շուտով մենք կբախվենք համաշխարհային առևտրի բալանսի փոփոխության հետ
26.06.2013,
11:01
Մոտակա տարիներին աշխարհը կբախվի համաշխարհային առևտրի բալանսի սկզբունքային փոփոխության հետ: Այսպես, ԱՄՆ-ն վառելիք ներմուծող երկրից կվերածվի վառելիք արտահանող երկրի, և նրանց առևտրային բալանսն, ամենայն հավանականությամբ, կդառնա եթե ոչ դրական, ապա զրոյական: Ինչպես հաղորդում է РБК-ն, նման կարծիք է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոտակա տարիներին աշխարհը կբախվի համաշխարհային առևտրի բալանսի սկզբունքային փոփոխության հետ: Այսպես, ԱՄՆ-ն վառելիք ներմուծող երկրից կվերածվի վառելիք արտահանող երկրի, և նրանց առևտրային բալանսն, ամենայն հավանականությամբ, կդառնա եթե ոչ դրական, ապա զրոյական:
Ինչպես հաղորդում է РБК-ն, նման կարծիք է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Դա նշանակում է, որ համաշխարհային լիկվիդայնության էմիսիան միանգամայն այլ կլինի», - ասել է նա:
Բացի այդ, Ուլյուկաևը ուշադրություն է դարձրել Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների փոփոխվող աճին:
Նա նաև չի բացառել, որ հնարավոր են լոկալ դեգլոբալիզացիայի փորձեր. շատ երկրներ իրենց տարածք կտեղափոխեն ժամանակին զարգացող երկրներ տեղափոխած ձեռնարկությունները:
«Դա միանգամայն փոխում և բարդացնում է համաշխարհային մրցակցության պայմանները: Կյանքն ավելի հեշտ չի լինի: Եվ այդ իրավիճակում ինձ իսկապես թվում է, որ մեր տնտեսության դիվերսիֆիկացումը ոչ հումքային արտահանման առավելագուն խթանման միջոցով այն է, ինչի մենք դատապարտված ենք», - համոզած է նախարարը:
Մյուս կողմից, կարծում է նա, ռուսական տնտեսության դիվերսիֆիկացումը ոչ այնքան տեխնոպարկերն են և մեծ նախագծերը, որքան փոքր և միջին բիզնեսի մասսայական զարգացումը: --0--