Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Ուլյուկաև. «2014 թ.–ի տնտեսական աճը կարող է կազմել 1.8-1.9%, իսկ կապիտալի արտահոսքը` 100 մլրդ դոլար»

27.03.2014, 13:16
Տնտեսական աճը 2014 թվականին կարող է կազմել 1.8-1.9%, իսկ կապիտալի արտահոսքը` 100 մլրդ դոլար։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է РБК–ն։
Ուլյուկաև. «2014 թ.–ի տնտեսական աճը կարող է կազմել 1.8-1.9%, իսկ կապիտալի արտահոսքը` 100 մլրդ դոլար»
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Տնտեսական աճը 2014 թվականին կարող է կազմել 1.8-1.9%, իսկ կապիտալի արտահոսքը` 100 մլրդ դոլար։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է РБК–ն։

«Մենք հաշվարկել ենք, թե ինչպես է ազդում կապիտալի արտահոսքը ներդրումների, տնտեսական աճի վրա։ Ստացվում է, որ արտադրության գործոնների տեսանկյունից այս տարվա համար նորմալ կլինի մոտավոր 2 տոկոսանոց աճը`1,8-1,9%»,– ասել է նա` ավելացնելով, որ հաշվարկների ժամանակ հաշվի են առել, որ 2014 թվականի առաջին եռամսյակում կապիտալի արտահոսքը կկազմի մոտ 60 մլրդ դոլար։ «Դա մոտավորապես անցած տարվա ողջ ծավալի կրկնությունն է»,– ավելացրել է նախարարը։

Ուլյուկաևի խոսքով` նույնիսկ եթե այդ անկայուն իրավիճակը «միանվագ ալիք» է, ապա արտահոսքը կարող է այս տարի կազմել 100 մլրդ դոլար։ Իսկ այդ դեպքում ՀՆԱ աճը կկազմի 0.6 տոկոս։

«Ներդրողների տեսանկյունից, դա դադար է։ Մարդիկ պատրաստ չեն որոշումներ ընդունել ներդրումների մասին, քանի որ ռիսկերն անընդունելի են համարում և համաձայն չեն այդ անհսականալի իրավիճակի հետ։ Դա ազդում է արտաքին ներդրողների վրա, ներքին ներդրողների վրա, այստեղից էլ` կապիտալի մեծ արտահոսք»,– կարծում է նախարարը։ -0-