Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Եվրահանձնաժողովը բարձրացրել է եվրագոտու ՀՆԱ–ի աճի 2015 թ.–ի կանխատեսումը

05.02.2015, 15:17
Եվրահանձնաժողովն այս տարի եվրագոտու ՀՆԱ–ի 1,3 տոկոս աճ է կանխատեսում, իսկ 2016 թ.–ին` 1,9 տոկոս` նախորդ տարի գրանցված 0,8 տոկոս աճի համեմատ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ԵՀ–ի ձմեռային կանխատեսմանը։
Եվրահանձնաժողովը բարձրացրել է եվրագոտու ՀՆԱ–ի աճի 2015 թ.–ի կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովն այս տարի եվրագոտու ՀՆԱ–ի 1,3 տոկոս աճ է կանխատեսում, իսկ 2016 թ.–ին` 1,9 տոկոս` նախորդ տարի գրանցված 0,8 տոկոս աճի համեմատ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ԵՀ–ի ձմեռային կանխատեսմանը։

Իր աշնանային կանխատեսման մեջ Եվրահանձնաժողովը ենթադրում էր, որ եվրագոտու իրական ՀՆԱ–ի աճը 2014 թ.–ին կկազմի 0,8 տոկոս, 2015 թ.–ին` 1,1 տոկոս, իսկ 2016 թ.–ին` 1,7 տոկոս։

ԵՀ–ն նշում է, որ տնտեսական կանխատեսման շուրջ անորոշությունն ավելացավ, այդ թվում նաև Ուկրաինայի իրավիճակի հետ կապված բարձր աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով, որոնք կարող են ավելանալ։ «Պատժամիջոցների և հակապատժամիջոցների տնտեսական ազդեցությունը կարող է սպասվածից ավելի մեծ լինել, հատկապես եթե դրանք տևեն ավելի երկար, քան ենթադրվում էր», – նշվում է կանխատեսման մեջ։

ԵՀ–ի նոր կանխատեսման համաձայն` եվրագոտում գործազրկությունն այս տարի կկազմի 11,2 տոկոս, իսկ 2016 թ.–ին այն կնվազի` դառնալով 10,6 տոկոս` 2014 թ.–ին գրանցված 11,6 տոկոսի համեմատ։

Աշնանը Եվրահանձնաժողովը կարծում էր, որ 2014 թ.–ին գործազրկությունը ևս 11,6 տոկոս կկազմի, 2015 թ.–ին` 11,3 տոկոս, իսկ 2016 թ.–ին` 10,8 տոկոս։–0–