Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Եվրագոտում 2013 թվականի III եռամսյակում ՀՆԱ–ն աճել է 0,1%-ով

10.01.2014, 14:52
Վերջնական տվյալներով` եվրագոտում 2013 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ–ն 0,1%–ով աճել է երկրորդ եռամսյակի համեմատ։ Այս տեղեկությունը հրապարակել է Eurostat վիճակագրական գրասենյակը։ Արդյունքներն ու նոյեմբերին հրապարակված նախնական տվյալները համընկել են, գրում է РБК–ն։
Եվրագոտում 2013 թվականի III եռամսյակում ՀՆԱ–ն աճել է 0,1%-ով
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերջնական տվյալներով` եվրագոտում 2013 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ–ն 0,1%–ով աճել է երկրորդ եռամսյակի համեմատ։ Այս տեղեկությունը հրապարակել է Eurostat վիճակագրական գրասենյակը։ Արդյունքներն ու նոյեմբերին հրապարակված նախնական տվյալները համընկել են, գրում է РБК–ն։

Տարեկան հաշվարկով` 2013 թվականի հունվար–սեպտեմբերին եվրագոտում ՀՆԱ–ն նվազել է 0.4 տոկոսով (սպասվում էր, որ նվազումը հենց 0,4% էլ կկազմի)։

Եվրամիության անդամ 28 երկրներում ՀՆԱ–ն 2013 թվականի III եռամսյակում աճել է 0.2 տոկոսով (եռամսյակային հաշվարկով) և 0.1 տոկոսով (տարեկան կտրվածքով)։

Եվրոպական տնտեսությունների աճի տեմպի դանդաղումը զուգակցվում է գնաճի նվազմանը և գործազրկության կրճատմանը զուգընթաց։ -0-