Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Գերմանիայի ՀՆԱ–ն 2013 թ.–ի IV եռամսյակում նախնական տվյալներով բարձրացել է 0.4%–ով

14.02.2014, 12:27
Գերմանիայի ՀՆԱ–ն 2013 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բարձրացել է 0.4 տոկոսով, հայտնում է երկրի Ազգային վիճակագրական բյուրոն։ Վերլուծաբաններն ակնկալում էին ՀՆԱ 0.3–տոկոսանոց աճ, հաղորդում է РБК–ն։
Գերմանիայի ՀՆԱ–ն 2013 թ.–ի IV եռամսյակում նախնական տվյալներով բարձրացել է 0.4%–ով
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի ՀՆԱ–ն 2013 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բարձրացել է 0.4 տոկոսով, հայտնում է երկրի Ազգային վիճակագրական բյուրոն։ Վերլուծաբաններն ակնկալում էին ՀՆԱ 0.3–տոկոսանոց աճ, հաղորդում է РБК–ն։

2013 թվականի երրորդ եռամսյակում Գերմանիայի տնտեսությունը տարեկան կտրվածքով, վերանայված տվյալներով, աճել է 0.3 տոկոսով, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ։ Տարեկան կտրվածքով 2013 թվականի հոկտեմբեր–դեկտեմբերին Գերմանիայի ՀՆԱ–ն իրական արտահայտմամբ աճել է 1.3 տոկոսով։

Ինչպես նշվում է վիճակագրական բյուրոյի նյութերում, 2013 թվականի վերջին ՀՆԱ դինամիկայում դրական ավանդ է ներդրել արտաքին առևտուրը, նախևառաջ, ապրանքների և ծառայությունների արտահանման աճը։ ԳԴՀ առևտրային հաշվեկշռի հավելուրդը նախորդ տարվա հոկտեմբեր–դեկտեմբերին կայուն պահպանվել է ամեն ամիս 15 մլրդ եվրոյից բարձր կետում։

Ելնելով 4–րդ եռամսյակի նախնական տվյալներից` 2013 թվականի ընթացքում ԳԴՀ տնտեսությունն աճել է 0.4 տոկոսով։ Դա համընկնում է այն կանխատեսման հետ, որը վիճակագրական գերատեսչությունը հրապարակել է 2014 թվականի հունվարի կեսերին։ -0-