Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ–ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում, հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ», – նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Politico հրատարակությունը հաղորդում է, որ Թրամփը հավաքեց ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը, իսկ Հիլարի Քլինթոնը` 218 անդամների ձայնը։ Հանրապետականի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, Քլինթոնի օգտին` 55,8 մլն։
Վերջինը Վիսկոնսին և Միչիգան նահանգներում Թրամփի հաղթանակի մասին տվյալներն էին։ Մի շարք նահանգներում, սակայն, ձայների հաշվարկը չի ավարտվել, բայց դա չի ազդի ընտրությունների արդյունքների վրա։
CNN հեռուստաալիքի հաղորդմամբ, առաջիկայում Հանրապետական կուսակցության թեկնածուն ելույթ կունենա Նյու Յորքում իր ընտրական շտաբում։ –0–