Մ. Խոդորկովսկին հայտարարել է, որ մասնավոր բիզնեսը միշտ պետականից արդյունավետ է, սակայն ինքը բիզնես վերադառնալու ծրագրեր չունի

Մ. Խոդորկովսկին հայտարարել է, որ մասնավոր բիզնեսը միշտ պետականից արդյունավետ է, սակայն ինքը բիզնես վերադառնալու ծրագրեր չունի

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յուկոս»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Բեռլինում նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մասնավոր բիզնեսը միշտ պետականից արդյունավետ է, հաղորդում է ՌԲԿ-ն։

«Ինչ վերաբերում է «աջ շրջադարձին» և սեփականաշնորհմանը, ապա մասնավոր բիզնեսը միշտ պետականից արդյունավետ է եղել։ Սա իմ տեսակետն է», – ասել է նա Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Միաժամանակ նա շեշտադրել է, որ բիզնես վերադառնալու ծրագրեր չունի։ «Ես բիզնես վերադառնալու ծրագրեր չունեմ։ Իմ նախկին բիզնես կարիերայում ես հասել եմ ամեն ինչի, ինչ ցանկացել եմ։ Ղեկավարել եմ խոշոր ընկերություն, որը Ռուսաստանում մեծությամբ երկրորդն էր, և ինչպես կարծում են ներդրումային վերլուծաբանները` ղեկավարել եմ բավականին հաջող», – ասել է նա։

Նրա խոսքերով` նրա ֆինանսական դրությունը թույլ է տալիս նրան չմտածել գումար վաստակելու անհրաժեշտության մասին։ Խոդորկովսկին նաև ավելացրել է, որ ակտիվ գործունեության համար մնացած ժամանակը նա կցանկանար նվիրել պարտքերի վերադարձին այն մարդկանց, ովքեր դեռ բանտում են, ինչպես նաև ռուսական հասարակությանը, որի համար կարևոր է «մի փոքր փոխվել»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:19 23.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×