Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՀ–ն կբարելավի ամերիկյան տնտեսության կանխատեսումը

23.12.2013, 11:03
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր է վերանայել 2014 թ.–ի ամերիկյան տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը։ Այս մասին դեկտեմբերի 22–ին տեղեկացրել է ԱՄՀ ղեկավարը։ Կանխատեսումների վերանայման պատճառ է դարձել այն, որ ԱՄՆ–ի տնտեսական աճն ավելի զգալի կլինի, քան ենթադրվում էր ավելի վաղ, հաղորդում է ՌԲԿ–` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։
ԱՄՀ–ն կբարելավի ամերիկյան տնտեսության կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր է վերանայել 2014 թ.–ի ամերիկյան տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը։ Այս մասին դեկտեմբերի 22–ին տեղեկացրել է ԱՄՀ ղեկավարը։ Կանխատեսումների վերանայման պատճառ է դարձել այն, որ ԱՄՆ–ի տնտեսական աճն ավելի զգալի կլինի, քան ենթադրվում էր ավելի վաղ, հաղորդում է ՌԲԿ–` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

ԱՄՀ–ի որոշման վրա ազդել է նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված բյուջետային փոխզիջման մասին որոշումը։ Այս որոշման վրա ազդել է նաև ամերիկյան տնտեսության վերաբերյալ ԴՊՀ վերջին հաշվետվությունն ու կանխատեսումները։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՀ տնօրեն–կարգադրիչ Քրիստին  Լագարդը։

ԱՄՀ տնօրեն– կարգադրիչ Քրիստին Լագարդը ողջունել է դաշնային կառավարության պարտատոմսերի գնման դադարեցման մասին Պահուստի դաշնային համակարգի (ՊԴՀ) որոշումը։

«Աճն արագանում է», – տեղեկացրել է Ք. Լագարդը NBC հեռուստաալիքի եթերում։ «Գործազրկությունը կրճատվում է։ Այս ամենը մեզ հիմք է տալիս 2014 թ.–ի համար շատ ավելի լավ կանխատեսում անել, այդ պատճառով մենք պետք է վերանայենք մեր կանխատեսումը»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱՄՀ–ն 2014 թ.–ին ամերիկյան տնտեսության աճը կանխատեսել էր 2,6 տոկոսի սահմանում, 2013 թ.–ին` 1,6 տոկոսի սահմանում։ Այդ ժամանակ Ք. Լագարդը զգուշացնում էր, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև գլոբալ տնտեսությունը կարող են վնասի տակ հայտնվել, եթե ԱՄՆ Կոնգրեսն ի վիճակի չլինի համաձայնության գալ ԱՄՆ պետական պարտքի սահմանաչափը բարձրացնելու հարցում։

Սակայն ԱՄՆ Կոնգրեսը կարողացավ հաղթահարել միջկուսակցական տարաձայնությունները` երկու տարի ժամկետով համաձայնեցնելով բյուջետային գործարքը։ –0–