Նավթի համաշխարհային գները աճել են ԱՄՆ-ի դրական տրամադրության ֆոնին
20.12.2013,
10:27
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի աճել են դրական տրամադրությունների ֆոնին` կապված ԱՄՆ տնտեսության և պահանջարկի աստիճանական վերականգնման հետ, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի աճել են դրական տրամադրությունների ֆոնին` կապված ԱՄՆ տնտեսության և պահանջարկի աստիճանական վերականգնման հետ, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.66 դոլարով` մինչև 110.29 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գներն աճել են 0.97 դոլարով` մինչև 98.77 դոլար մեկ բարելի դիմաց։
Գնանշումների աճը կապված է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության` երկրի հումքի մեծածախ պաշարների տվյալների հետ, որոնք նվազել են 2.9 միլիոն բարելով, թեև վերլուծաբաններն ակնկալում էին 2.3 միլիոն բարելի նվազում։ Շուկաներն արձագանքել են նաև ԴՊՀ հայտարարությանը` հունվարից պետպարտատոմսերի և հիփոթեքային թղթերի ետգնման ծավալը 10 միլին դոլարով կրճատելու մասին։ -0-