Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հունաստանի մեծածախ առևտրի ոլորտում աճ է գրանցվել նոյեմբերին

01.02.2014, 11:28
2013 թվականի նոյեմբերին Հունաստանի մեծածախ վաճառքների ֆիզիկական ծավալի ցուցիչն աճել է 2,9%–ով, գրում է Փրայմը` հղում անելով հունական Elstat վիճակագրական ծառայությանը։
Հունաստանի մեծածախ առևտրի ոլորտում աճ է գրանցվել նոյեմբերին
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի նոյեմբերին Հունաստանի մեծածախ վաճառքների ֆիզիկական ծավալի ցուցիչն աճել է 2,9%–ով, գրում է Փրայմը` հղում անելով հունական Elstat վիճակագրական ծառայությանը։

Միաժամանակ երեք ամիս շարունակ վաճառքների ծավալի տեմպերը դանդաղել են։

Երեսուն տոկոսով ավելացել են հագուստի և կոշիկի վաճառքները, ինչպես նաև` «կահույք, կենցաղային տեխնիկա» կատեգորիայի ապրանքները` 19.2 տոկոսով։

«Քառասունչորս ամիս շարունակվող նվազումից հետո առաջին անգամ է աճ գրանցվել մանրածախ առևտրի ոլորտում»,– նշել է Հունաստանի ֆինանսների նախարարությունը վիճակագրական տվյալների վերաբերյալ մեկնաբանություններում։-0-