Նավթի գները տարբեր ուղղություններով են փոխվել ԱՄՆ և ԵՄ վիճակագրական տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի տարբեր ուղղություններով են փոխվել եվրագոտու և ԱՄՆ–ի մակրոտնտեսական ոչ միանշանակ վիճակագրության ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1.03 դոլարով` բարելի դիմաց մինչև 108.67 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ավելացել է 0.06 դոլարով` մինչև 97.50 դոլար բարելի դիմաց։
ԱՄՆ–ում դեկտեմբերի 7–ին ավարտված շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը նախորդ վերանայված ցուցանիշի համեմատ ավելացել է 68 հազարով և կազմել է 368 հազար։ Վերլուծաբանները կարծում էին, որ դիտարկվող ժամանակահատվածում հայտերի թիվն աճել է մինչև 320 հազար` նախորդ 298 հազար չվերանայված ցուցանիշի դիմաց։ Աշխատանքի նախարարությունը մինչև 300 հազար դեպի բարձրացում է վերանայել այն։ Միաժամանակ, ակնկալիքներից դրական են ԱՄՆ–ի մանրածախ վաճառքների տվյալները։ Նոյեմբերի ցուցանիշն ավելացել է 0.7 տոկոսով` 0.6 տոկոսի աճի կանխատեսման դիմաց։
Ներդրողներն ուշադրություն են դարձրել եվրագոտու վիճակագրությանը։ Եվրավիճակագրության ծառայության տվյալներով` հոկտեմբերին եվրագոտու արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է ամսական կտրվածքով 1.1 տոկոսով և տարեկան կտրվածքով` աճել է 0.2 տոկոսով։ Միաժամանակ, վերլուծաբաններն ակնկալում էին արտադրության 0.3–տոկոսանոց աճ սեպտեմբերի համեմատ և տարեկան 1.1 տոկոսանոց աճ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:24 13.12.2013