Նավթը թանկանում է Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքների ամփոփման ֆոնին

Նավթը թանկանում է Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքների ամփոփման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի թույլ աճ են ցուցադրում, շուկան սպասում է Ղրիմի իրադարձությունների զարգացմանը, որտեղ կիրակի ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե է անցկացվել, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։ 

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժամը 09։07–ին աճել է 0,07 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 108,29 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0,23 տոկոսով և բարելի դիմաց կազմել 99,12 դոլար։ 

Ղրիմի ընտրատարածքների երեք քառորդի քվեաթերթիկների մշակման արդյունքում քվեարկությանը մասնակցած ընտրողների 95,7 տոկոսը «կողմ» է քվեարկել Ղրիմի` ՌԴ կազմում ներառվելուն։ ԱՄՆ–ն և ԵՄ–ն ավելի վաղ զգուշացնում էին, որ Ղիմի Ռուսաստանին միանալու դեպքում ՌԴ–ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն։ 

«Հաշվի առնելով Ղրիմում ռուսամետ տրամադրությունների գերակշռությունն ու Արևմուտքի երկրների պնդումներն այն մասին, որ հանրաքվեն լեգիտիմ չէ, շաբաթվա ընթացքում հարկավոր է գների աճ ակնկալել, որն աշխարհաքաղաքական լարվածության աճի հետևանքն է», – Bloomberg գործակալությանը հայտարարել է ANZ–ի հումքային շուկաների ուսումնասիրությամբ զբաղվող բաժնի ղեկավար Մարկ Պերվանը (Mark Pervan)։

«Սև ոսկու» գնանշմանը լրացուցիչ աջակցություն են ցուցաբերում Լիբիայից ստացված տեղեկություններն այն մասին, որ ցուցարարները փակել են նավթամուղը, որով մատակարարում է իրականացվում երկրում խոշորագույն հանքավայրից` Էլ Շարարից։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:01 17.03.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×