Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+11

ԱՄՆ–ից ստացված նորությունների հիման վրա նավթի համաշխարհային գներն աճել են

03.10.2013, 10:50
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի` հոկտեմբերի 2-ին, զգալիորեն աճել են ԱՄՆ–ի Keystone խողովակաշարի գործարկման մասին նորությունների ֆոնին։
ԱՄՆ–ից ստացված նորությունների հիման վրա նավթի համաշխարհային գներն աճել են
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի` հոկտեմբերի 2-ին, զգալիորեն աճել են ԱՄՆ–ի Keystone խողովակաշարի գործարկման մասին նորությունների ֆոնին։

Նյու Յորքի NYMEX ժամկետային ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի ֆյուչերսների արժեքն աճել է 2,06 դոլարով` կազմելով մեկ բարելի դիմաց 104,10 դոլար։ Լոնդոնի IСE Futures Europe էլեկտրոնային ապրանքային բորսայում Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1,25 դոլարով` բարելի դիմաց մինչև 109,19 դոլար։

Այդպես է շուկան արձագանքել Keystone խողովակաշարի հարավային մասի շինարարության առաջիկա ավարտի մասին TransCanada ընկերության հաղորդագրությանը։ Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի մինչև հոկտեմբերի ավարտը, հաղորդում է РБК–ն։

Խողովակաշարի այդ հատվածքով նավթն Օկլահոմայից կմատակարարվի դեպի Մեքսիկյան ծովածոց։ –0–