Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոխվել ԱՄՆ–ում նավթի պաշարների վիճակագրության սպասման ֆոնին

12.02.2014, 10:30
Երեքշաբթի` փետրվարի 11–ին, նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոխվել նախորդ շաբաթ ԱՄՆ–ում նավթի պաշարների վիճակագրության սպասման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոխվել ԱՄՆ–ում նավթի պաշարների վիճակագրության սպասման ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` փետրվարի 11–ին, նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոխվել նախորդ շաբաթ ԱՄՆ–ում նավթի պաշարների վիճակագրության սպասման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,05 դոլարով` բարելի դիմաց հասնելով 108,68 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,12 դոլարով` բարելի դիմաց հասնելով 99,94 դոլարի։

Ինչպես կարծում են վերլուծաբանները, ավելի ուշ Ամերիկայի նավթի ինստիտուտը կտեղեկացնի, որ թորիչների պաշարները փետրվարի 7–ին ավարտված շաբաթվա ընթացքում նվազել են 2,3 մլն բարելով ցուրտ եղանակի պատճառով։–0–