ԱՄՀ. Իսպանիան առաջադիմել է տնտեսության իրավիճակի կայունացման հարցում, սակայն երկիրը լրացուցիչ քայլեր պետք է անի
19.06.2013,
18:34
Իսպանիան լավ առաջադիմություն է կատարել տնտեսության իրավիճակի կայունացման հարցում, սակայն երկրին անհրաժեշտ է ևս մի շարք քայլեր ձեռնարկել, որպեսզի հետագայում բարելավի հեռանկարներն ու կանխատեսումները։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամենամյա զեկույցում` նվիրված իսպանական տնտեսության բարեփոխման հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Իսպանիան լավ առաջադիմություն է կատարել տնտեսության իրավիճակի կայունացման հարցում, սակայն երկրին անհրաժեշտ է ևս մի շարք քայլեր ձեռնարկել, որպեսզի հետագայում բարելավի հեռանկարներն ու կանխատեսումները։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամենամյա զեկույցում` նվիրված իսպանական տնտեսության բարեփոխման հարցերին։
ԱՄՀ–ի փորձագետներն ընդգծել են, որ ոչ միայն Իսպանիայի կառավարությունը, այլ նաև բոլոր եվրոպական պետությունների կառավարությունները պետք է հատուկ ուշադրություն հատկացնեն աշխատանքի շուկայի զարգացման, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման և բանկային համակարգի բարեփոխման հարցերին։
«Բարեփոխումների հարցում լավ առաջընթացն օգնում է կայունացնել տնտեսությունը, ֆիսկալային քաղաքականության անհավասարակշռություններն արագ վերացվում են, սակայն գործազրկության մակարդակն անընդունելիորեն բարձր է մնում, իսկ կանխատեսումը` անբարենպաստ։ Այդ կապակցությամբ Իսպանիայի կառավարությունը, ինչպես Եվրոպայի բոլոր պետությունները, պետք է շտապ գործողություններ ձեռնարկեն` ուղղված նոր աշխատատեղեր ստեղծելուն և տնտեսական աճի ուժեղացմանը»,– ասվում է ԱՄՀ–ի նյութերում։ –0–