ԱՄՆ–ում սպառողական վստահության ցուցիչը 2013 թվականի մայիսին հասել է 84.5 կետի
31.05.2013,
20:02
ԱՄՆ–ում սպառողական վստահության ցուցիչը, ըստ վերջնական տվյալների, 2013 թվականի մայիսին հասել է 84.5 կետի։ Այս տեղեկությունը հրապարակվել է Reuters–ւ և Միչիգանի համալսարանի զեկուցում, հայտնում է РБК–ն։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում սպառողական վստահության ցուցիչը, ըստ վերջնական տվյալների, 2013 թվականի մայիսին հասել է 84.5 կետի։ Այս տեղեկությունը հրապարակվել է Reuters–ւ և Միչիգանի համալսարանի զեկուցում, հայտնում է РБК–ն։
Վերլուծաբանները կանխատեսում էին, որ ցուցիչը մայիսին կկազմի 83.7 կետ։
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ԱՄՆ–ում սպառողական վստահության ցուցիչը 2013 թվականի մայիսին կազմել է 83.7 կետ։
Ընթացիկ տնտեսական պայմանների ցուցիչը 2013 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 8.1 կետով և կազմել 98.0 կետ, իսկ սպառողների սպասումների ցուցիչն ավելացել է 8 կետով և կազմել 75.8 կետ։
Միչիգանի համալսարանի ցուցիչը հաշվարկվում է ամեն ամիս 500 ընտանիքների շրջանում` նրանց ֆինանսական դրության ու երկրի տնտեսության շուրջ ունեցած սպասելիքների վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքում։ Համարվում է, որ այս ցուցիչը արտացոլում է ամերիկյան տնտեսության առանցքային բաղկացուցչի` սպառողական պահանջարկի վիճակն ու առաջիկա հեռանկարները։-0-