Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ասիական տնտեսական գիգանտները վիճել են վիճահարույց կղզիների պատճառով

18.09.2012, 10:40
Պեկինի և Տոկիոյի տարածքային վեճը տեղափոխվում է տնտեսական հարթություն՝ ճապոնական մի շարք խոշոր կոնցեռններ, որոնց թվում՝ Honda-ն, Nissan-նն ու Panasonic-ը, հակաճապոնական ցույցերի ու անկարգությունների պատճառով մի քանի օրով դադարեցրել են իրենց գործարանների աշխատանքը Չինաստանում:
Ասիական տնտեսական գիգանտները վիճել են վիճահարույց կղզիների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պեկինի և Տոկիոյի տարածքային վեճը տեղափոխվում է տնտեսական հարթություն՝ ճապոնական մի շարք խոշոր կոնցեռններ, որոնց թվում՝ Honda-ն, Nissan-նն ու Panasonic-ը, հակաճապոնական ցույցերի ու անկարգությունների պատճառով մի քանի օրով դադարեցրել են իրենց գործարանների աշխատանքը Չինաստանում:

Չինական պաշտոնական մամուլը հայտարարում է, որ ՉԺՀ-ն չի պատրաստվում տնտեսական պատժամիջոցներ կիրառել տարածքային վեճը լուծելու համար, որը ծագել է սեպտեմբերին Ձյայոյույդաո (ճապոնական անվանումը՝ Սենկակու) կղզիների պատճառով, սակայն նշում է, որ որոշակի պայմանների դեպքում Պեկինի կողմից նման քայլը լիովին հնարավոր է, գրում է ՌԻԱ Նովոստին:
Չինաստանն ու Ճապոնիան համապատասխանաբար երկրորդ և երրորդ էկոնոմիկներն են աշխարհում: Նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 345 միլիարդ դոլար է կազմել:

Բողոքներ և ցույցեր

Չինաստանում արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են հակաճապոնական բազմահազարանոց ցույցերը Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունների, ճապոնական մեքենաների առևտրի կենտրոնների և ճապոնական ռեստորանների դիմաց:  Ամենամեծ բողոքի ցույցն անցկացվեց շաբաթ օրը Ճապոնիայի դեսպանատան դիմաց: Ցուցարարները՝ չինական դրոշները ձեռքներին, ճեղքեցին ՉԺՀ ոստիկանության զինված աշխատակիցների օղակը, հավկիթներ, պլաստմասե շշեր ու աղբ նետեցին դեսպանատան ուղղությամբ:
 
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին, երբ Ճապոնիան նախորդ շաբաթվա սկզբին ազգայնացրեց հինգ վիճահարույց կղզիներից երեքը՝ դրանք գնելով մասնավոր անձանցից: Տեղեկացվում է, որ մեկ շաբաթում հակաճապոնական ցույցեր են անցկացվել ՉԺՀ 85 քաղաքներում: Չինաստանում բնակվող ճապոնացիներից շատերը հայրենիք են վերադառնում:--0-