Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

BP ընկերությունում կարծում են, որ մինչև 2035 թվականը համաշխարհային շուկաներում նավթի գների արմատական փոփոխություններ չեն լինի

15.01.2014, 18:35
Մինչև 2035 թվականը նավթի համաշխարհային շուկաներում արմատական փոփոխություններ չեն սպասվում։ Նման կանխատեսում է ներկայացրել Ռուսաստանում BP փոխնախագահ Վլադիմիր Դրեբենցովը, գրում է  РБК–ն։
BP ընկերությունում կարծում են, որ մինչև 2035 թվականը համաշխարհային շուկաներում նավթի գների արմատական փոփոխություններ չեն լինի
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Մինչև 2035 թվականը նավթի համաշխարհային շուկաներում արմատական փոփոխություններ չեն սպասվում։ Նման կանխատեսում է ներկայացրել Ռուսաստանում BP փոխնախագահ Վլադիմիր Դրեբենցովը, գրում է  РБК–ն։

Վ.Դրեբենցովի խոսքով` թեպետ 2013 թվականին ԱՄՆ–ն առաջին տեղում է նավթի արդյունահանման մեթոդների հեղափոխական բարեփոխման և ԱՄՆ–ում հեղուկ ածխաջրածինների արդյունահանման ցուցանիշով, այնուհանդերձ BP–ն կարծում է, որ ՕՊԵԿ երկրների դերը չի նվազի նավթի համաշխարհային շուկաներում ոչ առաջիկա, ոչ էլ երկարաժամկետ հեռանկարում։

Ռուսաստանում BP փոխնախագահը միաժամանակ նշեց, որ գազային շուկաներում արդեն զգալի փոփոխություններ են կատարվում։ Դրանք վերաբերում են ոչ միայն հեռու Արևմուտքի վրա տարածվող «շերտաքարային հեղափոխության» հեռանկարներին, այլ ավելի շատ` համաշխարհային շուկաներում գազի նոր արտադրողներին և մատակարարներին։ Դրանց թվում են Իսրայելը, Իրաքը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, ինչպես նաև «Աֆրիկան` մայրցամաք, որը դառնում է նկատելի խաղացող, Թուրքմենստանը, որն արդեն մտել է Չինաստանի արագ մեծացող գազային շուկա` առաջ անցնելով Ռուսաստանից»,– նշել է Դրեբենցովը։ -0-