Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել

25.08.2014, 13:52
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել, հաղորդում է Փրայմը` հղում անելով Reuters–ին։
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել, հաղորդում է Փրայմը` հղում անելով Reuters–ին։

Օլանդն իր հերթին հանձնարարել է Վալսին մինչև օգոստոսի 26–ը նախարարների նոր կաբինետ ձևավորել։

Կառավարության հրաժարականի պատճառները չեն նշվում։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է Reuters–ը, որոշումն ընդունվել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Առնո Մոնտեբուրգի կտրուկ հայտարարություններից հետո։ Սոցիալիստական կուսակցության հանդիպմանը Մոնտեբուրգը քննադատել է եվրագոտու տնտեսական քաղաքականությունը, որը վերջին տարիներին անցկացվել է Գերմանիայի ճնշման ներքո։

Ըստ նրա, «գոտիներ ձգելը» և բյուջետային ծախսերի կրճատումը, որը պնդում էր Բեռլինը և կատարում էին Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ, խաթարել են ԵՄ–ի տնտեսական աճը։

Մոնտեբուրգի կարծիքով` պետական պարտքերի կրճատման քայլերից անհրաժեշտ է անհապաղ անցնել սպառողական պահանջարկի օժանդակության։ -0-