Կիպրոսը պատրաստ է խորհրդարանում բանկային ավանդներից փողերի դուրսգրման օրենքի տապալմանը
19.03.2013,
13:52
Կիպրոսի խորհրդարանը կարող է տապալել Եվրոպայից ֆինանսական օգնության դիմաց բանկային ավանդներից փողերի դուրսգրումը նախատեսող օրինագիծը, հայտնում է banki. Ru–ն` վկայակոչելով Газета. RU–ին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի խորհրդարանը կարող է տապալել Եվրոպայից ֆինանսական օգնության դիմաց բանկային ավանդներից փողերի դուրսգրումը նախատեսող օրինագիծը, հայտնում է banki. Ru–ն` վկայակոչելով Газета. RU–ին։
«Ողջույն տիկին Մերկելին»,– իրեն չի զսպել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստադիասը։ Պատգամավորները պնդում են դեպոզիտները մինչև 100 հազար եվրո հարկից ազատելը։ Վարկատուները դեմ չեն, բայց դրա դիմաց պահանջում են գերխոշոր` ավելի քան 500 հազար եվրոյի ավանդներից վճարների ավելացում։
Անաստասիադիսի վարչակազմը ստիպված է հավասարակշռություն պահել ընտրողների շահերի և Կիպրոսի իրավասությունից ռուսական փողերի «զանգվածային փախուստի» հեռանկարի միջև։ Խորհրդարանում տապալումը նշանակում է բանկերի փլուզում և Կիպրոսի հեռացում եվրագոտուց, պնդում են եվրոպացի վարկատուները։
Երկուշաբթի ուշ երեկոյան Կիպրոսում բանկային ավանդներից միջոցներից դուրսգրման վերջին սխեման չի անցնի խորհրդարանում, ասում են Նիկոսիայում խորհրդատվություններին մոտ կանգնած Financial Times–ի աղբյուրները։
Նախօրեին եվրոպական վարկատուների «եռյակը»` Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպայի կենտրոնական բանկը և Եվրահանձնաժողովը, փորձել են Կիպրոսի իշխանությւոնների հետ համաձայնացնել 3 տոկոսի հանումը մինչև 100 հազար եվրոյի ավանդներից, 100 հազարից մինչև 500 հազար եվրոյի գումարից` 10 տոկոսի հանում, իսկ ավելի քան 500 հազար եվրոյի գումարներից` 15 տոկոս։
5.8 մլրդ եվրոյի բանկային ավանդներից դուրսգրումը Կիպրոսի բանկային համակարգին «եռյակից» 10 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու պայմանն է։ Եթե այն չկատարվի, ապա կիպրոսյան բանկերը կսնանկանան, տնտեսությունը կկորցնի կառավարայնացումը, կկանգնի Կիպրոսի` եվրագոտուց դուրս գալու հարցը, և ավանդատուներն ավելի կտուժեն, հայտնում են եվրոպացի բանակցողները։
Բայց կարծես, այդ գործառնության նման կառուցվածքը զգալի օժանդակություն չի ստանա, ասել է Financial Times–ի իրազեկ աղբյուրը։ Նրա խոսքով, Կիպրոսն ու վարկատուները համաձայնեցնում են դուրսգրումներից ոչ մեծ ավանդների ամբողջական ազատման հարցը և առայժմ բախվում են իրավաբանական խնդիրների հետ` մեկ կատեգորիայի ավանդատուների բացառումն ի վնաս մյուսի հակասում է կիպրոսյան իրավասության օրենսդրությանը։
ԴԻՍԻ աջակենտրոն կուսակցությունը և դեմոկրատական ԴԻԿՈ–ն են պնդում, որ մինչև 100 հազար եվրոյի ավանդներն ազատվեն դուրսգրումներից։ Առանց այս կուսակցությունների աջակցության նախագիծը խորհրդարանում հավանություն չի ստանա։
Այս տարբերակը հարմար է նաև եվրոպական վարկատուներին, որոնք փոխարենը պահանջում են մինչև 15.6 տոկոսով բարձրացնել ավելի քան 500 հազար եվրոյի ավանդներից դուրսգրման դրույքաչափը։
Փոքր դեպոզիտները դուրսգրումներից ազատելու հայեցակարգն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է նախօրեին` Մոսկվայի ժամանակով համարյա կեսգիշերին բարձր մակարդայով հեռախոսակոնֆերանսի ընթացքում։ Բանակցություններինն մասնակցել են Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, տնտեսության և դրամային քաղաքականության եվրահանձնակատար Օլլի Ռենը և Եվրահանձնաժողովի` միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոքը։
Կիպրոսի Mega TV–ի տվյալներով, խորհրդատվությունների ընթացքում Անաստասիադեսը խոստովանել է, որ բանկային ավանդներից միջոցների դուրսգրման համաձայնագիրը խորհրդարանում քվեների մեծամասնություն չի ստանաԼ «Ես նախազգուշացրել էի, բայց դուք չլսեցիք։ Ողջույն տիկին Մերկելին»,– նրա խոսքն է մեջբերում հեռուստաալիքը։ Մեջբերման պաշտոնական հաստատում կամ հերքում Անաստասիադեսի մամուլի գրասենյակը չի տրամադրել։
Financial Times–ի աղբյուրների տվյալներով, Անաստասիադեսը, պահպանելով մանր ավանդներն ազատելու մտադրությունը, չի գնում խոշոր ավանդներից դուրսգրումները մինչև 15.6 տոկոս ավելացնելուն։ Կիպրոսի նախագահը զգուշանում է մասնավոր կապիտալի արտահոսքից երկրի ֆինանսական համակարգից։ Մտահոգությունը հիմնականում կապված է Ռուսաստանի հետ։ Նախօրեին ռուսական իշխանությունների արձագանքը Կիպրոսի որոշմանը չափազանց կտրուկ էր։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանեց «անարդար, ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր»։ Իսկ վարչապետ Մեդվեդևը համեմատեց այն ուրիշի փողերի առգրավման հետ։
Կիպրոսյան ավանդների 91.5 մլրդ–ից 18.3 մլրդ եվրոն պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին, հիմնականում դրանք խոշոր ավանդներ են։ Նոր սցենարն ավելացնում է ռուս ավանդատուների կորուստները մինչև 2.85 մլրդ եվրո։ Դուրսգրումներից տուժած ավանդատերերին կփոխանցվեն կիպրոսյան բանկերի` կորուստներին համապատասխանող գումարների բաժնետոմսեր։ Իսկ ավանդատուները, որոնք իրենց վրա կվերցնեն երկու տարվա ընթացքում փող չհանելու պարտավորություն, կստանան գազի հանքավայրից Կիպրոսի եկամուտներով երաշխավորագրված պարտատոմսեր։
Business Insider–ի տվյալներով, նման սխեմայով կիպրոսյան բանկերի բաժնետոմսերի խոշոր փաթեթներ կարող են ստանալ Evraz խմբի համասեփականատեր Ալեքսանդր Աբրամովը և «Ուրալկալիա»–ի նախկին համասեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը, ում արդեն պատկանում է Bank of Cyprus–ի բաժնետոմսերի մոտ 9.9 տոկոսը։
Բանակցությունների համար երեքշաբթի Մոսկվա է մեկնում Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Նախօրեին Ֆինանսների նախարարության աղբյուրներն «Ինտերֆաքսին» ասել էին, որ այցը տեղափոխվել է չորեքշաբթի, բայց բանակցությունները կկայանան մեկ օր առաջ։ Խորհրդարանի քվեարկությունը ծրագրված է Կիպրոսի ժամանակով ժամը 18։00–ին (Մոսկվայի հետ տարբերությունը` 2 ժամ)։ -0-