Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Նավթը թանկանում է մանրածախ վաճառքների վիճակագրության ֆոնին

14.08.2013, 13:58
Չորեքշաբթի ԱՄՆ–ի մանրածախ վաճառքների վիճակագրության հրապարակման ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նավթը թանկանում է մանրածախ վաճառքների վիճակագրության ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ԱՄՆ–ի մանրածախ վաճառքների վիճակագրության հրապարակման ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.72 տոկոսով` բարելի դիմաց մինչև 106.83 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 0.85 տոկոսով և կազմել է բարելի դիմաց 109.82 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ի մանրածախ վաճառքների ծավալը հուլիսին աճել է 0.2 տոկոսով` աճ ցուցադրելով չորրորդ ամիսն անընդմեջ։ Տվյալներն ավելի վատն էին, քան կանխատեսում էին վերլուծաբանները, նրանք ակնկալում էին վաճառքների 0.3–տոկոսանոց աճ։ Միաժամանակ, մանրածախ վաճառքները` առանց հաշվի առնելու ավտոմեքենաների, բենզինի և շինանյութի վաճառքները, աճել են ամսական կտրվածքով 0.5 տոկոսով։

Ներդրողները սպասում են նաև ԱՄՆ–ում հումքի պաշարների վիճակագրության հրապարակմանը։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսման համաձայն, նավթի մեծածախ պաշարներն ԱՄՆ–ում մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 1.5 միլիոն բարելով և կազմել են 361.8 միլիոն` հայտնվելով նվազագույն մակարդակում 2011 թվականից։ -0-