Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Նավթի համաշխարհային գներն աճել են Լիբիայում տիրող իրավիճակի ֆոնին

04.04.2014, 10:41
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի աճել են Լիբիայում նավթային նավահանգիստների շուրջ տիրող անորոշության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Նավթի համաշխարհային գներն աճել են Լիբիայում տիրող իրավիճակի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի աճել են Լիբիայում նավթային նավահանգիստների շուրջ տիրող անորոշության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Լիբիացի ապստամբները նախորդ տարվա ամռանից իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի մի շարք կարևոր նավթային նավահանգիստներն ու տերմինալները, ինչի հետևանքով այդ օբյեկտները հայտնվել էին շրջափակման մեջ։ Մի քանի օր առաջ ապստամբների առաջնորդները հայտարարեցին, որ առաջին նավահանգիստը կարող է բացվել արդեն հաջորդ շաբաթ։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ հինգշաբթի գրանցված նավթի գների աճի պատճառը ապստամբների և կառավարության միջև նման պայմանավորվածություններն արագ իրականացնելու հնարավորության նկատմամբ թրեյդերների անվստահությունն է։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,36 դոլարով` բարելի դիմաց հասնելով 106,15 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,67 դոլարով` բարելի դիմաց հասնելով 100,29 դոլարի։–0–