Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Նավթի գներն աճել են ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրության տվյալների ֆոնին

17.08.2012, 13:33
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` օգոստոսի 16–ի առքուվաճառքի արդյունքներով, աճել են շուկաների կողմից ԱՄՆ–ի աշխատաշուկայի վիճակագրության դրական ընկալման ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` օգոստոսի 16–ի առքուվաճառքի արդյունքներով, աճել են շուկաների կողմից ԱՄՆ–ի աշխատաշուկայի վիճակագրության դրական ընկալման ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.27 դոլարով կամ 1.3 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 95.60 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.65 դոլարով կամ 0.6 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 116.90 դոլար։

Ինչպես հայտնել է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը, օգոստոսի 11–ին ավարտված շաբաթվա ընթացքում երկրում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվն աճել է 2 հազարով և կազմել է 366 հազար։ Տվյալները վերլուծաբանների` 4–հազարի ձգտող կանխատեսումներից դրական են։ Միաժամանակ, Աշխատանքի նախարարությունը դեպի բարձրացում է վերանայել օգոստոսի 4–ին ավարտված շաբաթվա առաջնային հայտերի թիվը` 361 հազարից մինչև 364 հազար։

Հինգշաբթի նաև պարզ է դարձել, որ հուլիսին ԱՄՆ–ում նոր տների թիվը կազմել է 746 հազար, ինչը 1.1 տոկոսով պակաս է հունիսի վերանայված ցուցանիշից (754 հազար)։ Միաժամանակ վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը կնվազի միայն 0.5 տոոսով։ Իսկ հուլիսի ցուցանիշը 21.5 տոկոսով բարձր էր, քան 2011 թվականի նույն ժամանակահատվածում։ Շինարարության ծավալների ավելացումը վկայում է բնակչության եկամուտների ոլորտի բարենպաստ միտումների մասին, ինչպես նաև դրական է ազդում հարակից բնագավառների դինամիկայի վրա։

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը նախօրեիյն հայտնել է, որ երկրի նավթի կոմերցիոն պաշարներն (բացառությամբ ռազմավարական պաշարների) օգոստոսի 10–ին ավարտված շաբաթվա ընթացքում  նվազել են 3.7 միլիոն բարելով կամ 1 տոկոսով` մինչև 366.2 միլիոն բարել։ -0-