Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են հումքի պահանջարկի մտավախությունների հիման վրա

04.10.2012, 11:23
Թեպետ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով երկրի մեծածախ պահեստներում նվազել են հումքի պաշարները, նավթի համաշխարհային գները էականորեն նվազել են հոկտեմբերի 3–ին կայացած առուվաճառքների արդյունքում: Պահանջարկի հնարավոր կրճատման վերաբերյալ ներդրողների մտավախություններն էլ դեռ պահպանվում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են հումքի պահանջարկի մտավախությունների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թեպետ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով երկրի մեծածախ պահեստներում նվազել են հումքի պաշարները, նավթի համաշխարհային գները էականորեն նվազել են հոկտեմբերի 3–ին կայացած առուվաճառքների արդյունքում: Պահանջարկի հնարավոր կրճատման վերաբերյալ ներդրողների մտավախություններն էլ դեռ պահպանվում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն առևտրային նստաշրջանի ավարտին նվազել է 3,75 դոլարով կամ 4,1 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 88,14 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 3,4  դոլարով կամ 3 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 108,17  դոլար։

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն, երկրի նավթի առևտրային պաշարները (բացի ռազմավարական պաշարներից) սեպտեմբերի 28–ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել են 0,5 մլն բարելով կամ 0,1 տոկոսով` կազմելով 364,7 մլն բարել։ Միաժամանակ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները հակառակն էին կանխատեսում` 1,5 մլն բարել ցուցանիշի աճ։

Ըստ վերլուծաբանների, նավթի շուկայի առուվաճառքներից են սկսվում ներդրողների մտավախությունները՝ հումքի պահանջարկի նվազման վերաբերյալ։ Չինաստանի ծառայությունների ոլորտի գործնական ակտիվության տվյալները վկայում են, որ նավթի օգտագործումը հավանաբար կնվազի։

Ինչպես հայտնի դարձավ չորեքշաբթի, Չինաստանի ծառայությունների ոլորտի գործնական ակտիվության ցուցիչը սեպտեմբերին կրճատվել է` նախորդ ամսվա 56,3 կետից հասնելով 53,7 կետի, որը 2011թ.–ի մարտից ի վեր գրանցված նվազագույն նիշն է։

Եվրագոտու վերաբերյալ նույն ցուցանիշը, չնայած փորձագետների սպասումներից ավելի լավ է ստացվել, սակայն դեռ 50 կետով ցածր է, ինչը խոսում է տարածաշրջանի տնտեսական ակտիվության անկման մասին։ Եվրագոտու 17 երկրների արդյունաբերական արտադրության և ծառայությունների ոլորտի գործնական ակտիվության բաղադրյալ ցուցիչը, ըստ վերջնական գնահատականի, սեպտեմբերին նվազել է` օգոստոսի 46,3 կետից հասնելով 46,1 կետի։

Բացի այդ, շուկայի մասնակիցներին հիասթափեցրել են Ասիական զարգացման բանկից ստացված նորությունները։ Ըստ կազմակերպության փորձագետների, Ասիայի զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերը 6,1 տոկոսով կնվազեն ընթացիկ տարում` նախորդ տարվա 7,2 տոկոսի համեմատ և միայն 2013թ.–ին մասամբ կվերականգնվեն 6,7 տոկոսի մակարդակում։  Միաժամանակ հուլիսյան կանխատեսումը 2012թ.–ին 6,9 տոկոսանոց և հաջորդ տարում 7,3 տոկոսանոց աճ էր կանխատեսում։ –0–