Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+14

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ի վիճակագրության և Էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին

22.02.2013, 10:53
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առքուվաճառքների արդյունքներով նվազել են ԱՄՆ–ի մեծածախ պահեստների հումքի պաշարների աճի մասին վկայող տվյալների, ինչպես նաև ներդրողներին հիասթափեցրած ամերիկյան վիճակագրության ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ի վիճակագրության և Էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առքուվաճառքների արդյունքներով նվազել են ԱՄՆ–ի մեծածախ պահեստների հումքի պաշարների աճի մասին վկայող տվյալների, ինչպես նաև ներդրողներին հիասթափեցրած ամերիկյան վիճակագրության ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Brent Crude Oil հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին նվազել է 2.07 դոլարով` բարելի դիմաց մինչև 113.53 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինն իջել է 2.38 դոլարով` բարելի դիմաց կազմելով 92.84 դոլար։

ԱՄՆ–ի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկրի նավթի կոմերցիոն պաշարները, բացառությամբ ռազմավարական պաշարների, փետրվարի 15–ին ավարտված շաբաթվա ընթացքում աճել են 4.1 միլիոն բարելով կամ 1.1 տոկոսով` մինչև 376.4 միլիոն բարել։ Ավելի վաղ նման գնահատական է ներկայացրել API–ն, որի տվյալներով` ԱՄՆ-ի մեծածախ պահեստներում նավթի պաշարները անցած շաբաթ աճել են 2.96 միլիոն բարելով` մինչև 372 միլիոն բարել։ Platts գործակալության վերլուծաբաններն ակնկալում էին 2 միլիոն բարելի աճ։

«Սև ոսկու» պահանջարկի նվազմանը նպաստել են նաև ԱՄՆ մակրոտնտեսական տվյալները։ Այսպես, երկրի աշխատանքի նախարարության տվյալներով` փետրվարի 16–ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ի գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվն ավելացել է 20 հազարով և կազմել է 362 հազար։ Վերլուծաբանները միաժամանակ ակնկալում էին միայն 355 հազարի աճ։

Կանխատեսումներից վատն են նաև Ֆիլադելֆիայի արտադրական հատվածում գործարար ակտիվության ցուցիչի տվյալները։ Փետրվարին ցուցանիշն անսպասելիորեն նվազել է մինչև մինուս 12.5 կետ` նախորդ ամսվա մինուս 5.8 կետից` մեկ կետով ցուցիչի աճի կանխատեսման դեպքում։ -0-