Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Նավթի համաշխարհային գները նվազել են դոլարի փոխարժեքի ամրապնդման հիման վրա

22.05.2013, 10:34
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի` մայիսի 21–ին, նվազել են` ԱՄՆ դաշնային պահուստի խթանման ծրագրում ճշգրտումներ մտցնելու վերաբերյալ ներդրողների ակնկալիքների հետ կապված դոլարի փոխարժեքի բարձրացման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է banki.ru–ն։

Նավթի համաշխարհային գները նվազել են դոլարի փոխարժեքի ամրապնդման հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի` մայիսի 21–ին, նվազել են` ԱՄՆ դաշնային պահուստի խթանման ծրագրում ճշգրտումներ մտցնելու վերաբերյալ ներդրողների ակնկալիքների հետ կապված դոլարի փոխարժեքի բարձրացման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է banki.ru–ն։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,89 դոլարով` բարելի դիմաց հասնելով 103,91 դոլարի։ WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,55 դոլարով` բարելի դիմաց կազմելով 96,16 դոլար։

«Ուժեղ դոլարը բոլոր հումքային ապրանքների գների նվազման է հանգեցնում։ Պետք է արժույթի աճող փոխարժեքի կողմից հատվածի վրա հետագա ճնշում սպասել»,– կարծում է Սենթ Լուիսի Confluence Investment Management–ի գլխավոր շուկայական ռազմավար Բիլ Օ'Գրեյդին։ –0–