Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Նավթի համաշխարհային գները նվազել են ՄԷԳ–ից ստացված նորությունների հիման վրա

15.05.2013, 10:34
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի` մայիսի 14–ին, նվազել են Միջազգային էներգետիկ գործակալությունից ստացված նորությունների և ԱՄՆ–ի պաշարների տվյալների սպասելիքների հիման վրա, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավթի համաշխարհային գները նվազել են ՄԷԳ–ից ստացված նորությունների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի` մայիսի 14–ին, նվազել են Միջազգային էներգետիկ գործակալությունից ստացված նորությունների և ԱՄՆ–ի պաշարների տվյալների սպասելիքների հիման վրա, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,22 դոլարով` բարելի դիմաց մինչև 102,60 դոլար։ WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,96 դոլարով` բարելի դիմաց մինչև 94,21 դոլար։

«Առաջարկի շոկը, որի համար պատճառ կդառնա Հյուսիսային Ամերիկայի նավթի արդյունահանման մեծացումը, կկարողանա փոխել շուկան այնքանով, որքանով վերջին 15 տարիների ընթացքում փոխեց դրա աճը Չինաստանի հումքի պահանջարկը»,– ասվում է ՄԷԳ հաղորդագրության մեջ։

Ըստ գործակալության վերլուծաբանների` այդ փոփոխությունները կստիպեն նավթային ընկերություններին ոչ միայն արդիականացնել իրենց միջազգային ներդրումային ռազմավարությունները, այլ նաև փոխել նավթի տեղափոխման, պահպանման և վերամշակման միջոցները։

Բացի այդ, գնանշումների նվազման վրա ազդում են ներդրողների կողմից ԱՄՆ մեծաքանակ պահեստներում «սև ոսկու» պաշարների տվյալների սպասելիքները։ Ավելի ուշ Նավթի ամերիկյան ինստիտուտը կհրապարակի պաշարների տվյալները. չորեքշաբթի` մայիսի 15–ին, իր գնահատականը կներկայացնի ԱՄՆ–ի էներգետիկայի նախարարությունը։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում են, որ մայիսի 10–ին ավարտվող շաբաթվա ընթացքում ցուցանիշն աճել է 450 հազար բարելով` հասնելով 396 մլն բարելի, ինչը կարող է առավելագույնը դառնալ 1931թ.–ից ի վեր։

Միաժամանակ նավթի հետագա էժանացումը զսպում են աշխարհի հեջ հիմնադիրներից մեկի` Appaloosa Management–ի հիմնադիր Դևիդ Տափերի (David Tepper) մեկնաբանությունները, ով դրական է գնահատում ամերիկյան տնտեսության և երկրի ֆոնդային շուկայի զարգացման հեռանկարները։ –0–