Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

Նավթի համաշխարհային գները նվազել են Եգիպտոսի լուրերի ֆոնին

09.07.2013, 10:32
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հուլիսի 8–ին, նվազել են Սուեզի ջրանցքի վարչակազմի ներկայացուցիչ Թարիկ Հասանեինի (Tarek Hassanein) հայտարարությունների ֆոնին` ջրանցքով մատակարարումների անվտանգության և խափանումների բացակայության վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավթի համաշխարհային գները նվազել են Եգիպտոսի լուրերի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հուլիսի 8–ին, նվազել են Սուեզի ջրանցքի վարչակազմի ներկայացուցիչ Թարիկ Հասանեինի (Tarek Hassanein) հայտարարությունների ֆոնին` ջրանցքով մատակարարումների անվտանգության և խափանումների բացակայության վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

WTI տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.08 դոլարով` բարելի դիմաց մինչև 103.14 դոլար։ Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.29 դոլարով` բարելի դիմաց կազմելով 107.43 դոլար։

«Սուեզի ջրանցքի տրաֆիկի վրա չեն ազդել Եգիպտոսում կատարվող իրադարձությունները, ինչը թուլացրել է մտավախությունները»,– Bloomberg գործակալությանը հայտնեց Նյու Յորքում  Mizuho Securities USA Inc.–ի ֆյուչերսների վաճառքի տնօրեն Բոբ Յոգերը։  (Bob Yawger).

Միաժամանակ, նրա խոսքով, հումքի գների մեծ անկում սպասել պետք չէ, քանի որ իրավիճակը դեռ կարող է վերահսկողությունից դուրս գալ ցանկացած պահի, ինչը կվտանգի մատակարարումները։ -0-