Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Նավթի համաշխարհային գներն իջել են Կանադայից ստացած նորությունների պատճառով

23.10.2012, 10:16
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին կայացած առուվաճառքի արդյունքում նավթի գներն իջել են: Պատճառը կանադական TransCanada ընկերության ներկայացուցչի հայտարարությունն է այն մասին, որ շուտով վերսկսվելու են նավթի մատակարարումները ԱՄՆ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Նավթի համաշխարհային գներն իջել են Կանադայից ստացած նորությունների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին կայացած առուվաճառքի արդյունքում նավթի գներն իջել են: Պատճառը կանադական TransCanada ընկերության ներկայացուցչի հայտարարությունն է այն մասին, որ շուտով վերսկսվելու են նավթի մատակարարումները ԱՄՆ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն առքուվաճառքի ավարտին իջել է 1,32 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 88,73 դոլար։ IСE (InterContinental Exchange Futures) լոնդոնյան բորսայում Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,7  դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 109,44 դոլար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր TransCanada-ի ներկայացուցիչ Ջեյմս Միլլերը, ընկերությունը կվերսկսի նավթի մատակարարումները ԱՄՆ, որոնք տեխնոլոգիական խնդիրների պատճառով դադարեցվել էին նախորդ ուրբաթ:

«Երևում է՝ Keystone տարածքը կրկին կսկի նավթի մատակարարումները, իսկ դա կիջեցնի գները»,- ասում է Չիկագոյում Price Futures Group-ի գլխավոր շուկայական վերլուծաբան Ֆիլ Ֆլիննը:--0-