Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Օբաման զարմացել է, որ Ռուսաստանն «այդքան երկար ժամանակ» С-300 չի մատակարարել Իրանին

17.04.2015, 22:00
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զարմացել է, որ Ռուսաստանն «այդքան երկար ժամանակ» С-300 համալիրներ չի մատակարարել Իրանին, թեև դրա համար ոչ մի արգելք չի եղել։
Օբաման զարմացել է, որ Ռուսաստանն «այդքան երկար ժամանակ» С-300 չի մատակարարել Իրանին
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զարմացել է, որ Ռուսաստանն «այդքան երկար ժամանակ» С-300 համալիրներ չի մատակարարել Իրանին, թեև դրա համար ոչ մի արգելք չի եղել։

«Այդ գործարքը պետք է տեղի ունենար դեռևս 2009թ.–ին։ Ես առաջին անգամ հանդիպեցի Պուտինի հետ, նա այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Եվ նրանք դադարեցրին, հետաձգեցին վաճառքը մեր խնդրանքով։ Անկեղծ ասած, զարմացած եմ, որ դա տևել է այդքան երկար` հաշվի առնելով այն, որ չի եղել ոչ մի պատժամիջոց, որը կարգելեր այդ գործարքը», – ասել է Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։–0