Moody's:Կիպրոսի` եվրագոտու կազմից դուրս գալու ռիսկը դեռ երկար ժամանակ կպահպանվի
25.03.2013,
16:48
Կիպրոսի դեֆոլտի և եվրագոտու կազմից դուրս գալու ռիսկը դեռ երկար ժամանակ կպահպանվի, կարծիք է հայտнել Moody's միջազգային վարկանիշային գործակալության փորձագետ Սառա Կարլսոնը` մեկնաբանելով հանրապետությանը ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ այսօր ավելի վաղ ստորագրած համաձայնագիրը, հաղորդում է РБК–ն։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի դեֆոլտի և եվրագոտու կազմից դուրս գալու ռիսկը դեռ երկար ժամանակ կպահպանվի, կարծիք է հայտнել Moody's միջազգային վարկանիշային գործակալության փորձագետ Սառա Կարլսոնը` մեկնաբանելով հանրապետությանը ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ այսօր ավելի վաղ ստորագրած համաձայնագիրը, հաղորդում է РБК–ն։
Ըստ նրա, Կիպրոսին տնտեսական լուրջ հետևանքներ են սպառնում երկրի ֆինանսական հատվածի հեղինակությանը հասցրած վնասի կապակցությամբ։ «Քիչ հավանական է, որ Կիպրոսը կկարողանա պահպանել օֆշորային ֆինանսական կենտրոնի կարգավիճակն այդ ճգնաժամից հետո։ Երկրի տնտեսության աճի դրայվերներին հասցրած անդառնալի վնասը կասկածի տակ է առնում Կիպրոսի` ընթացիկ պետպարտքի բեռին դիմանալու հավանականությունը»,– ամերիկյան լրատվամիջոցները մեջբերում են Ս.Կարլսոնի խոսքը։
Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները երկուշաբթի գիշերը տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հաստատել են եվրագոտու և ԱՄՀ–ի կողմից Կիպրոսին ֆինանսական օգնություն ցուցաբերելու չափը` 10 մլրդ եվրո, ESM Եվրասիական կայունացման մեխանիզմից։ Եվրախմբի հանդիպման արդյունքներով ԱՄՀ ղեկավար Կրիստին Լագարդը հայտնել է, որ նա ԱՄՀ–ի խորհրդի քննարկման կհանի Կիպրոսին ֆինանսական օգնության ցուցաբերման ծրագրի մասնակցության հարցը։ Լագարդը, միաժամանակ, չի հստակեցրել ԱՄՀ–ի կողմից ֆինանսական հնարավոր հատկացումների ծավալը։
Bank of Cyprus–ի ավանդատուները կարող են 30 տոկոս միջոցներ կորցնել 100 հազար եվրոյին հավասար և այն գերազանցող դեպոզիտներից։ Դեպոզիտներից կորցրած միջոցների տոկոսը հանրապետության խոշորագույն երկրորդ բանկում` Cyprus Popular Bank–ում, հավանաբար ավելի բարձր կլինի։ Եվրամիության հետ համաձայնագրով, որպես փոխհատուցում կիպրոսյան խոշորագույն բանկի վերակապիտալիզացիայի արդյունքում ավանդատուները Կիպրոսի Բանկում բաժնեմաս կստանան։-0-