Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ford-ը փակում է գործարանները Մեծ Բրիտանիայում

26.10.2012, 12:44
Ford Motor ընկերությունը շարունակում է Եվրոպայում արտադրական հզորությունների կրճատումը: Ինչպես հայնտի դարձավ Եվրոպայում շահույթի աճի ապահովման ծրագրից, մոտ ժամանակներս ծրագրվում է փակել ոչ միայն Բելգիայի Գենկում գտնվող գործարանը, այլև միանգամից երկու գործարան Մեծ Բրիտանիայում, հաղորդում է РБК-ն:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ford Motor ընկերությունը շարունակում է Եվրոպայում արտադրական հզորությունների կրճատումը: Ինչպես հայնտի դարձավ Եվրոպայում շահույթի աճի ապահովման ծրագրից, մոտ ժամանակներս ծրագրվում է փակել ոչ միայն Բելգիայի Գենկում գտնվող գործարանը, այլև միանգամից երկու գործարան Մեծ Բրիտանիայում, հաղորդում է РБК-ն:

Ընդհանուր առմամբ Ford Motor-ը ծրագրում է կրճատել իր հավաքման հզորությունները 18%-ով (կամ արտադրվող մեքենաների 355 հազ. միավոր), ինչը թույլ կտա ընկերությանը տարեկան ծախսերը կրճատել 450-500 մ;ն դոլարով:

Կրճատումների առաջին զոհը 2013թ.-ին կդառնա Դագենհեմում գտնվող շարժիչ արտադրող գործարանը, որտեղ «Ֆորդեր» սկսել են հավաքել դեռ 1931թ.-ից:
 
Սաութհեմփթոնի գործարանը, որն արտադրում է Ford Transit ֆուրգոններ՝ Ford մակնիշի անգլիական վերջին մեքենաները, Դագենհեմի շարժիչների գլխավոր սպառողն է: Սակայն այժմ այդ մեքենաների արտադրությունը տեղափոխվում է Թուրքիա, իսկ անգլիական գործարանն, ամենայն հավանականությամբ, կփակվի:

Ford Motor ընկերությունը ԱՄՆ-ում հիմնադրվել է 1903թ.-ին և մինչ այժմ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից է: Ընկերությունը մեքենաներ է թողարկում Ford և Lincoln ապրանքանիշերով: --0--