Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Toyota–ն հետ է կանչում մեկ միլիոնից ավել ավտոմեքենաներ` տարբեր թերությունների պատճառով

30.01.2013, 14:50
Խոշորագույն ճապոնական ավտոարտադրողներից մեկի ամերիկյան ստորաբաժանումը` Toyota Motor ընկերությունը, հայտարարել է տարբեր թերությունների պատճառով մեկ միլիոնից ավել ավտոմեքենաներ հետ կանչելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով չորեքշաբթի ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությանը։
Toyota–ն հետ է կանչում մեկ միլիոնից ավել ավտոմեքենաներ` տարբեր թերությունների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Խոշորագույն ճապոնական ավտոարտադրողներից մեկի ամերիկյան ստորաբաժանումը` Toyota Motor ընկերությունը, հայտարարել է տարբեր թերությունների պատճառով մեկ միլիոնից ավել ավտոմեքենաներ հետ կանչելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով չորեքշաբթի ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությանը։

Այսպես, հետկանչի  են ենթակա 2003-2004 մոդելային տարիների Corolla և  Corolla Matrix 752 հազար ավտոմեքենաներ, ինչպես նաև Lexus IS երկրորդ սերնդի 270 հազար ավտոմեքենաներ, որոնք արտադրվել են 2006–ից մինչև 2012թ.–ի սկիզբն ընկած ժամանակահատվածում։

Corolla և Corolla Matrix ավտոմեքենաների հետ կանչի պատճառ է դարձել անվտանգության բարձիկների համակարգում տեղադրված հատուկ միկրոսխեմայի աշխատանքի հնարավոր թերությունը։

Lexus IS ավտոմեքենաների հետկանչի որոշումը կայացվել է ապակիմաքրիչների աշխատանքի հնարավոր անսարքության պատճառով։

Ավելի վաղ` այս շաբաթ, հայտնի դարձավ, որ Toyota Motor Corporation–ը կարողացել է վերադարձնել համաշխարհային ավտոշուկայի առաջատարի դիրքերը` 22,6 տոկոսով ավելացնելով վաճառքի համաշխարհային ծավալը` նախորդ տարվա համեմատ` հասցնելով 9,7 մլն ավտոմեքենայի։ 2011թ.–ին նրան գերազանցեց ամերիկյան ավտոհսկան` GM ընկերությունը։ –0–