Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Toyota–ն միլիարդ դոլար կվճարի «դեմքը» չկորցնելու դիմաց

28.12.2012, 12:04
Toyota–ն հայտարարել է, որ պատրաստ է 1.1 մլրդ դոլար վճարել ավտոմեքենաների զանգվածային «հետկանչ» իրականացնելու համար, գրում է РБК daily–ն։
Toyota–ն միլիարդ դոլար կվճարի «դեմքը» չկորցնելու դիմաց
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Toyota–ն հայտարարել է, որ պատրաստ է 1.1 մլրդ դոլար վճարել ավտոմեքենաների զանգվածային «հետկանչ» իրականացնելու համար, գրում է РБК daily–ն։

Գումարը կվճարվի ավտոմեքենաների տերերի վնասները փոխհատուցելու դիմաց, քանի որ նրանք ստիպված են եղել խոտանի պատճառով իրենց Toyota և Lexus մեքենաները ցածր գնով վաճառել երկրորդային շուկայում։

Ինքնակամ վճարման միջոցով Տոյոտան ցանկանում է խուսափել դատական գործընթացից, որն ընկերության դեմ սկսվել է հաճախորդների կոլեկտիվ հայցադիմումի հիման վրա։

Toyota Motor–ը դեռ նոյեմբերին հայտարարել էր ողջ աշխարհում ավելի քան 7,4 մլն ավտոմեքենաների հետկանչման մասին` վարորդի դռան էլեկտրական ապակիների բարձրացուցիչների անջատիչի հնարավոր թերության կապակցությամբ։

Հետկանչի էր ենթակա 2006–2010 թվականների արտադրության տարբեր մոդելների 7 մլն 430 հազար ավտոմեքենա։ Մասնավորապես Ճապոնիայի ներսում հետ էր կանչվել 460 հազար մեքենա, իսկ ԱՄՆ–ում` շուրջ 2,5 մլն ավտոմեքենա։ Գրեթե 1,4 մլն մեքենաներ հետ էր կանչվել ԵՄ–ի երկրներից, իսկ Չինաստանում` ավելի քան 1,4 մլն մեքենա։ –0–