Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Պետդուման վավերացրել է 500 մլն դոլարի չափով Ղրղզստանի պարտքի դուրսգրման մասին համաձայնագիրը

17.04.2013, 12:13
Պետդուման երեքշաբթի վավերացրել է Ղրղզստանի կառավարության հետ` այդ հանրապետության կողմից շուրջ 500 մլն դոլար ընդհանուր գումարի չափով նախկինում տրամադրված վարկերի վերաբերյալ Ռուսաստանի առջև ունեցած պարտքի կարգավորման մասին համաձայնագիրը։
Պետդուման վավերացրել է 500 մլն դոլարի չափով Ղրղզստանի պարտքի դուրսգրման մասին համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պետդուման երեքշաբթի վավերացրել է Ղրղզստանի կառավարության հետ` այդ հանրապետության կողմից շուրջ 500 մլն դոլար ընդհանուր գումարի չափով նախկինում տրամադրված վարկերի վերաբերյալ Ռուսաստանի առջև ունեցած պարտքի կարգավորման մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը ստորագրվել է 2012թ.–ի սեպտեմբերի 20–ին Բիշքեկում։

Այն նախատեսում է մարման պայմանների վերանայում և Ռուսաստանի առջև ունեցած Ղրղզստանի պարտքային պարտավորությունների երկու կատեգորիաների սպասարկում։  Մեկ պարտքը կազմում է 188,9 մլն դոլար, որը փաստաթղթի համաձայն դուրս կգրվի միաժամանակ ամբողջ ծավալով` համաձայնագրի գործողության մեջ մտնելու օրը։  300 մլն դոլարի չափով երկրորդ պարտքը դուրս կգրվի տասը տարվա ընթացքում հավասար մասնաբաժիններով` սկսած 2016թ.–ի մարտի 16–ից։

Ինչպես ասվում է օրինագծի բացատրական գրության մեջ, 2012թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ այդ պարտավորություններով Ռուսաստանի Դաշնության օգտին ղրղզական կողմից վճարած միջոցների ծավալը կազմել է 55,1 մլն դոլար։ –0–