ՌԴ էներգետիկայի նախարարությունում կարծում են, որ 2012թ.-ին գազի արտահանումը 4-5%–ով կնվազի. Նովակ
20.11.2012,
13:06
ՌԴ էներգետիկայի նախարարությունը 2012 թվականին գազի արտահանման ծավալի 4-5-տոկոսանոց նվազում է սպասում, հայտարարեց նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը «Ռուսաստանի գազ 2012» համաժողովի ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով Փրայմին:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ էներգետիկայի նախարարությունը 2012 թվականին գազի արտահանման ծավալի 4-5-տոկոսանոց նվազում է սպասում, հայտարարեց նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը «Ռուսաստանի գազ 2012» համաժողովի ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով Փրայմին:
«Փրայմը» ֆորումի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:
«Նախորդ տարվա արդյունքներով աճը կազմել է մոտ 20 միլիարդ խորանարդ մետր, այս տարվա ինն ամիսների արդյունքներով պատկերը մի փոքր փոխվել է, և եվրոպական երկրների օբյեկտիվ տնտեսական դժվարությունները, Լիբիայի գազամատակարարումների արագ վերականգնումը տալիս են իրենց արդյունքը՝ Ռուսաստանից գազի արտահանումը նվազել է, և 2012 թվականին սպասում են մոտ 4-5 տոկոսանոց նվազում նախորդ տարվա համեմատ»,- ասաց նա:
ՌԴ-ից գազի արտահանումը 2012 թվականին, Ռոսստատի տվյալներով, կազմել է 196,862 մլրդ խորանարդ մետր (7% աճ 2010 թվականի համեմատ):
Ավելի վաղ՝ երեքշաբթի, փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը խոսել էր 2012 թվականին ռուսական գազի արտահանման կրճատման մասին: «2012 թվականին կա ոչ մեծ կրճատում, բայց հստակ թվեր դեռ չեմ կարող ներկայացնել»,- ասել էր նա «Արդյունահանող և նավթասերվիսային ընկերությունների, նախարարությունների և գերատեսչությունների առաջնորդների երկխոսություն» կլոր սեղանի շրջանակներում: -0-